Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակում կքննարկեն սիրիական հարցը, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ նրանք կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում:
Ըստ գործակալության տեղեկությունների՝ քննարկման առարկա է լինելու Սիրիայի վերաբերյալ որոշումը:







































