«Սենտ Էտյեն»-ի նախկին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը շատ մոտ է եղել «Նապոլի» տեղափոխվելուն, բայց արդյունքում հայտնվեց Դորտմունդի «Բորուսիա»-ում` դառնալով Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը:
«Այո, ճիշտ է, մենք ցանկանում էինք ձեռք բերել Օբամեյանգի տրանսֆերը: Նրա անունը մեր ղեկավարության տրանսֆերային ցուցակի առաջին հորիզոնականներում էր:
Սակայն հետագայում թիմը գլխավորեց Ռաֆայել Բենիտեսը ու որոշեց պայմանագիր կնքել Խոսե Կալյեխոնի հետ: Ֆուտբոլում նման բաներ լինում են, բացի այդ էլ, չի բացառվում, Բենիտեսը լավ չէր ճանաչում Օբամեյանգին: Ի վերջո նա խաղում էր «Սենտ Էտյեն»-ում, այլ ոչ թե «Ռեալ»-ում, ու մարզիչը կարող էր նրան այնքան էլ լավ չճանաչել», – ասել է Օբամեյանգի գործակալ Օսկար Դամիանին:







































