Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Երևանի կայացրած որոշման հիմնական պատասխանատուն առաջին հերթին ԵՄ պաշտոնյաներն են. Միքայել Հայրապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

Պարոն Հայրապետյան, ՌԴում Սերժ Սարգսյանի՝ ՄՄին միանալու ցանկության մասին հայտարարությանը հետևեցին ԵՄ բազմաթիվ չինովնիկների արձագանքներն ու քննադատական խոսքերը՝ ուղղված Հայաստանին: Սակայն ավելի ուշ՝ սեպտեմբերի 12-13-ը, ՀՀում էին Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարներն ու Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Վերջինս հարցազրույց է տվել, ասել, որ ԵՄն չի հրաժարվում Հայաստանից, պատրաստ են լսել իրենց  հայ գործընկերներին նոր իրավական շրջանակի շուրջ պայմանավորվածության գալու համար: Ինչպե՞ս եք գնահատում ԵՄի արձագանքը և այն, որ ԵՄն այնուամենայնիվ չի փակում իր դռները Հայաստանի առջև:

«Հայ գործընկերների» (անենք հակասող ենթադրություն՝ իբր այդ «հայ գործընկերների» մեջ կան իրավամբ իմաստուն մարդիկ) ներկա ասելիքը պետք է որ վաղուց՝ առնվազն երեք-չորս տարի առաջ, առաջին հերթին հենց իրենց՝ ԵՄ պատասխանատուներին հայտնի և հուզած լիներ, որոնք, վստահ եմ, շատ լավ հասկանում են, որ Հայաստանի համար Ռուսաստանին կոպտագույնս ընդդիմանալը նույնը չէ, ինչ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի համար: Իսկ եթե հասկանում են, բայց շարունակում են նույն հարթության վրա նայել, ապա առաջին հերթին հենց Հայաստանի ժողովուրդը կարող է իրեն վիրավորված համարել նմանօրինակ արհամարհական ու անպատասխանատու վերաբերմունքից: Մի՞թե հնարավոր է վստահ լինել, որ եթե ԵՄ-ն այսքան տարի չի կարողանում ՆԱՏՕ-ի անդամ և  ԵՄ ձգտող Թուրքիային համոզել թեկուզ առևտրի համար (անգամ ոչ համապարփակ ու խորը) իր ցամաքային ճանապարհն ապաշրջափակել, վերջին հաշվով, թուլացնել Ռուսաստանի գոնե տնտեսական դիրքերը Հայաստանում, ապա կարողանալու է մեզ միայնակ չթողնել թուրքական և  ռուսական՝ պատմությամբ փորձարկված և  վերստին ծավալվող համատեղ վտանգի առջև: Ցավալի մարքսիզմ է «Խեղդվողների փրկության գործը խեղդվողների գործն է» անպարկեշտ կարգախոսով առաջնորդվելը, մանավանդ 21-րդ դարում: Եվ այն, որ «ԵՄ-ն այնուամենայնիվ չի փակում դռները Հայաստանի առջև», օրինաչափ է ճիշտ այնքանով, որքանով մենք մեր դռները չենք փակում հարազատ ԵՄ-ի առջև: Իսկ հարազատությունը և դաշնակցությունը միակողմանի չեն լինում:

Հարցադրումը պետք է վերջապես փոխադրել համարժեք հարթություն. այդ ԵՄ-ն է ցանկանում ծավալվել դեպի Արևելք, այսինքն՝ միայն Հայաստանը չէ, որ պետք է գնա Եվրոպա, այլև Եվրոպան պետք է գա Հայաստան, մանավանդ որ Հայաստանը դեպի Եվրոպա իր քաղաքակրթական ընտրանքը շատ վաղուց է կատարել. դա եվրոպաշտոնյաներն են միայն հիմա հայտարարում: Եվ վերջապես՝ մի՞թե Եվրոպան կհամաձայներ աղետների, գուցեև ՝ կործանման գնով գնալ ինչ-որտեղ. չէ՞ որ իրենք հենց կործանումից խուսափելու համար էր, որ ժամանակին եվրոպական մայրաքաղաքները, ընդհուպ մինչև Փարիզը, հանձնեցին ֆաշիստներին: Մեզ համար էլ բաղձալի Եվրոպա գնալը չպետք է դառնա աղետ ու կործանում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում արած հայտարարության հիմնական պատասխանատուն առաջին հերթին ԵՄ պաշտոնյաներն են, և թող մեր ժողովրդի վրա չփաթաթեն այն. մենք նույնպես սովորել ենք մեր անվտանգությունն ու լինելությունը գնահատել:

Ֆյուլեն նաև նկատել էր, որ ԵՄն այլևս ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահություն չունի, բայց պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ, եթե վստահություն լինի: Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ իշխանություններն այսուհետ ինչպե՞ս կարող են վստահելի գործընկեր լինել ԵՄի համար: Դա հնարավո՞ր է:

Թվում է՝ ՀՀ իշխանություններն էլ պիտի որ վստահություն չունենան ԵՄ-ի այսօրվա ղեկավարության հանդեպ, որը չկարողացավ դիմակայել Ռուսաստանի նեոիմպերիալիստական նկրտումներին: Իսկ եթե ԵՄ պաշտոնյաները կարծում են, որ այդ դիմակայողը միայն Հայաստանը պետք է լինի, ապա անհրաժեշտ էր հաշվի առնել, որ Հայաստանը հիշում է Չեխոսլովակիայի կամ բոլորովին վերջերս՝ Վրաստանի դիմակայությունները. մենք լրացուցիչ Աբխազիա և Օսիա չունենք Արևելք-Արևմուտք հակամարտության վարձքը հերթական անգամ միայնակ փակելու համար: Դա Եվրոպայի գործն է, և ինքս չգիտեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռք առնի ԵՄ-ն, որպեսզի հետայսու վստահելի և լուրջ գործընկերոջ համարումը վերականգնի հայ հանրության համար:

Մշակվելիք նոր իրավական փաստաթղթով, որի մասին հանձնակատարն է խոսել, ի՞նչ է փորձում պահել ԵՄն, գոնե քաղաքակա՞ն մասը համագործակցության:

Պահում են ունեցածը. լավ կլիներ, որ նոր փաստաթուղթը կազմողները որպես հիմնային գաղափար ընդունեին, որ մենք իրոք ուզում ենք լինել Եվրոպայում, բայց ո՛չ մեր պետականության և մեր ժողովրդի ամենապարզ գոյության հաշվին:

Պարոն Հայրապետյան, Ուկրաինան, որի նկատմամբ ուժեղ ճնշումներ էր սկսել Ռուսաստանը, կարծես փորձում է առավել շուտ՝ հոկտեմբեր ամսին, ստորագրել ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրերը, հնարավո՞ր է՝ նոր փաստաթուղթը ԵՄն ու ՀՀն ստորագրեն հոկտեմբեր ամսին:

Արդյոք համեմատելի՞ ուժգնության է ուկրաինական խոզի սալի՝ Ռուսաստան մուտքի արգելումը… Հոկտեմբեր ամսին Վրաստանի նախագահական ընտրություններն են. հայերիս համար սրանո՛վ է կարևոր այդ չարաբաստիկ հոկտեմբերը: Պատմության մեջ եզակի անգամ է, որ հայերս հանդես չենք գալիս որպես տարածաշրջանային փորձարկման օբյեկտ, և դա լավ է: Բայց վստահ եմ, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կստորագրվի, այլապես Եվրոպան Հայաստանի իշխանություններից պակաս չի դիմազրկվի:

Վերջին երեքուկես տարվա ընթացքում, երբ բանակցում էին ԵՄի հետ Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը, ԵՄն ակտիվացրել էր իր շփումները հայաստանյան թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական շրջանակների հետ՝ նաև ֆինանսավորելով: Հիմա արդեն հիմնավոր խոսակցություններ կան, որ ԵՄն կրճատելու է ֆինանսավորումը և համագործակցությունը: Ի՞նչ պետք է անի ԵՄն, որպեսզի ձեռք բերվածը պահպանվի:

Նախ՝ հետայսու ԵՄ-ն, երևի, հայաստանյան ամեն մի խեղաթյուրված, զոհերով լցված ընտրություն չի անվանի «քայլ առաջ», այլապես նույն այդ քայլ առաջ ընտրությունը մի օր կարող է հենց իր դեմ շրջվել: Երկրորդ՝ պետք է ճատրակախաղում բոլոր քարերին, հատկապես նավակ ամրոցներին, չնայել որպես հանուն սեփական հաղթանակի զոհաբերման արժանի զինվորիկ. համենայնդեպս, Հայաստանն այդ դասը տվեց: Իսկ թե ինչ պետք է անի ԵՄ-ն, ապա պետք է պատասխանել հենց ԵՄ պաշտոնյաների խոսքերով՝ դա իրենց ընտրության հարցն է, որը մասամբ է ճիշտ:

-Ինչպե՞ս պետք է աշխատի քաղաքացիական և քաղաքական սեկտորի հետ այսուհետ, ի՞նչ ձևաչափի մասին կարելի է խոսել, որպեսզի, այնուամենայնիվ, հասարակության մի մեծ հատվածի համագործակցության պահանջը բավարարվի թեկուզ մասամբ:

Մշտապես ներքուստ ընդդիմացել եմ Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտին» ու կամեցել եմ վստահ լինել, որ Եվրոպան դեռ ունակ է: Եվ, փառք Աստծո, որ այսօր Արևմտյան քաղաքակրթության ջահը պահող ԱՄՆ-ը կա: Իսկ ԵՄ-ն երևի հետայսու 2008թ. ֆրանսիական դեսպանատան պատի տակ կատարված ողբերգության լուսանկարները կորցնելուց առաջ կմտածի՝ Պրեսկոտի պես խայտառակ չինովնիկներին Հայաստան գործուղելուց առաջ կմտածի, Հանրապետականի կամ «Օրինաց երկիրի» պես կառույցներն իր կուսակցությունների մաս համարելուց առաջ կմտածի, հայաստանյան օլիգարխների հանցավոր կապիտալը ԵՄ տարածքում ներդնելը սիրահոժար արտոնելուց առաջ կմտածի, քաղաքակրթական համատեղ խնդիրը լուծելու համար՝ մեզ միայնակ եվրասիական վիրավոր գազանի երախը նետելուց առաջ կմտածի… Իսկ մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս, օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ նա մտածի, և՝ սթա՛փ մտածի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում