«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն «Այաքս»-ի դեմ խաղից առաջ խոսել է իր թիմի առաջատար Լեո Մեսսիի առողջական վիճակի մասին:
«Մեսսին առ այս պահը ամենաքիչ խաղացած ֆուտբոլիստներից է: Նա չխաղաց «Մալագա»-ի դեմ, «Ատլետիկո»-ի դեմ սուպերգավաթային դիմակայությունում առաջին մրցավեճում խաղաց ընդամենը 45 րոպե, իսկ Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցեց միայն մեկ խաղի: Այնպես որ նա ավելին քան պատրաստ է:
Նա արդեն վերականգնվել է «Ատլետիկո»-ի դեմ խաղում նկատված թեթև վնասվածքից, ու մենք վստահ ենք, որ նա լիովին պատրաստ է խաղադաշտ դուրս գալ: Մենք դեռ կորոշենք, թե ինչպես վարվել հետագայում ու երբ նրան հանգստանալու հնարավորություններ տրամադրել»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Այաքս» հանդիպումը կկայանա վաղը` Երևանի ժամանակով 22:30-ին:







































