Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ մտադիր է մասնակցել ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնությունը:
«Չնայած, որ մտադիր եմ խաղալ մինչև 40 տարեկանը, կարծում եմ, որ հավաքականի կազմում այդ տարիքում չեմ կարողանա հանդես գալ: Պետք է ճանապարհը զիջել երիտասարդներին:
Վստահեցնում եմ, որ մասնակցելու եմ 2018թ. աշխարհի առաջնությանը»,- հայտարարել է 32-ամյա դարպասապահը:







































