Իսպանական Marca թերթի փոխանցմամբ, «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 2013 թվականից կարող է աշխատել Քաթարում։ Թերթի տվյալներով՝ Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է հաջորդ տարի առաջարկել Գվարդիոլային ստանձնել երկրի հավաքականի մարզչական ղեկը։
Քաթարի ներկայացուցիչները Գվարդիոլային առաջարկում են տարեկան 36 միլիոն եվրո աշխատավարձ։ Ենթադրվում է, որ Գվարդիոլան Քաթարում կսկսի աշխատել 2013/14 մրցաշրջանից։









































