Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ծխողի գրպանին խփելը ծխելու դեմ ամենալավ միջոցն է. Ալթունյան

Նոր կանխատեսումների համաձայն Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունները թույլ կտան առաջիկա քառասուն տարում կանխել ավելի քան 18700 մահվան դեպք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս կանխատեսումներ է արել։ Դրանք վկայում են, որ ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային համահունչ հակածխախոտային խիստ քաղաքականության ներդրումը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում կբերի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դրական արդյունքների։ Այսպիսով՝ այս ամենը կնպաստի բնակչության առողջության պահպանմանը։

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշեց, որ աշխարհում ծխելու հետևանքով մահանում է տարեկան 7 մլն մարդ և բավականին մեծ թիվ պասիվ ծխելու արդյունքում։

Նրա պնդմամբ, կարելի է պայքարել ծխելու դեմ՝ հարվածելով մարդու գրպանին։

«Ծխախոտի օգտագործումը աշխարհում մահվան ամենականխվող պատճառներից է։ Եթե պատկերացնենք, որ վերացնում ենք ծխախոտը մարդկանց կյանքից, ապա տարեկան 7 մլն մարդ չէր մահանա։ Ամեն տարի այդ թիվը մեծանում է, և նրանք ոչ թե մահանում են, այլև կորցնում են կյանքի որակը՝ դառնում են հաշմանդամ, լուրջ վիրահատությունների են ենթարկվում։ Եվս մեկ թիվ կա, որ կցանկանայի բարձրաձայնել՝ տարեկան 600.000 մարդ մահանում է պասիվ ծխելուց»,- ասաց Զայցևը։

Նրա պնդմամբ, ծխելու դեմ պայքարի հիմնական միջոցներից են հարկերը, գովազդների և հովանավորության արգելքը, ԶԼՄ-ները և ծխախոտների տուփերի վրա սարսափեցնող պատկերները։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խոսքով՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայերը շատ ծխող ազգ են։

«Ես հանձնարարական ունեմ և հանրապետության նախագահից և վարչապետից, որպեսզի մենք պատերազմ հայտարարենք ծխելուն, հաղթենք այս չարիքին՝ ծխախոտին։ Հետևյալ կերպ կարող ենք ծխողների քանակը նվազեցնել 30-40 տոկոսով։ Ես նույնպես համաձայն եմ, որ մարդու գրպանին հարվածելը ամենալավ միջոցն է։ Հոգեբանորեն ազդեցություն ունենալը այն չէ, ինչ գրպանին խփելը։ Կարելի է այգելել ծխել այն վայրերում, որտեղ մարդն ուզում է ծխել, և թույլատրել այնտեղ, որտեղ տհաճ կլինի ծխելը։ Ընտանիքները կհարստանան՝ ծխելը թողնելով»,- ընդգծեց նախարարը։

ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը շեշտեց, որ Հայաստանում ծխելը շարունակում է շատ լուրջ խնդիր մնալ։ «Այժմ Կառավարությունում մի ծրագիր է ներկայացված, որը վերաբերում է ծխախոտի դեմ պայքարին։ Ծրագիրը նախատեսում է բավականին կոշտ օրենսդրական փոփոխություններ, թե՛ գովազդի, թե՛ հասարակական վայրերում ծխելու հետ կապված։ Կարող եմ ասել, որ համաձայն վիճակագրական տվյալների մեր երկրում ամեն երկրորդ չափահաս տղամարդ կանոնավոր ծխախոտ օգտագործող է»,- նշեց Բազարչյանը։

Մայիսի 31-ն «Առանց ծխախոտի» համաշխարհային օրն է։
Այս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք»։

2015 թվականի ծխախոտի համաճարակի վերաբերյալ ԱՀԿ զեկույցի համաձայն՝ 2012 թվականին Հայաստանում մեծահասակների շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը 25,4 տոկոս է (տղամարդիկ 50,9 տոկոս, կանայք՝ 3,2 տոկոս)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում