Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Մարսել»-ի դեմ խաղից առաջ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հիշեցրել է, որ մրցաշարի նախորդ մրցաշրջանում լոնդոնցիներն առավելության են հասել ապագա գավաթակրի` Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ:
Ֆրանսիացի մասնագետի կարծիքով` «Բավարիա»-ի նկատմամբ հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը կարող է հաղթել ցանկացած մրցակցի:
«Բոլորը սպասում էին, որ «Բավարիա»-ն մեզ 6 կամ 7 գոլ կխփի: Մենք կորցնելու ոչինչ չունեինք: Խաղադաշտ էինք դուրս եկել հաղթելու համար և խաղից հետո հասկացանք, որ «Բավարիա»-ն կարող էր դուրս մնալ մրցաշարից:
Մենք լավ ենք անցկացնում արտագնա հանդիպումները: Կարող եմ ասել, որ եթե մենք Մյունխենում առավելության ենք հասել «Բավարիա»-ի նկատմամբ, ապա կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի»,- ասել է Վենգերը:










































