Հոնկոնգի կառավարության աճուրդում վաճառել են աշխարհում ամենաթանկ հողակտորը: Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը:
Գործարքի արժեքը կազմել է 3 միլիարդ դոլար:
Հողակտորը գտնվում է Հոնկոնգի կենտրոնում: Այնտեղ անշարժ գույքի գինը աշխարհում ամենաբարձրերից է: Հողի համար ամենաբարձր գինը առաջարկել է Henderson Land ընկերություն: Այդ առաջարկությունը բարձր է եղել շուկայական փորձագետների գնահատականից, որոնք այդ հողը գնահատել էին 2-ից 2.8 միլիարդ դոլար:
Այժմ այդ հողի վրա գտնվում է հինգ հարկանի ավտոկայանատեղի: Գնորդն արդեն հայտարարել է, որ դրա տեղը պլանավորում է մինչև 2022 թվականը կառուցել նոր շենք:










































