Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Գալաթասարայ»-ի դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն դասել է «արքայական ակումբ»-ը մրցաշարի ֆավորիտների թվին: Ֆուտբոլիստի կարծիքով` Գարեթ Բեյլը կօգնի «Ռեալ»-ին:
««Ռեալ»-ը Չեմպիոնների Լիգայի ֆավորիտներից մեկն է: Մենք հիանալի հասկանում ենք, որ խոսքերը ոչինչ չեն նշանակում: Ջանք չենք խնայի յուրաքանչյուր խաղում հաղթանակ տանելու համար:
Թիմին միացել է Գարեթ Բեյլը, ով շատ արագ ընտելացավ թիմին, ինչն ավելացնում է «Ռեալ»-ի` հաջողություններ գրանցելու շանսերը: «Գալաթասարայ»-ի կազմում ֆուտբոլիստները նույնպես հզոր են, բայց մենք նրանց կանգնեցնելու միջոց կգտնենք»,- ասել է Իսկոն:







































