Wednesday, 10 06 2026
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան

Իրանական արգելքի պատճառով Մերկելի ինքնաթիռը 2 ժամ պտտվել է Թուրքիայի տարածքում

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, իրանական իշխանությունները փոշմանել են և Հնդկաստան մեկնող Գերմանիայի կանցլերին արգելել են մուտք գործել իրանական օդային տարածք։ Երբ Մերկելի ինքնաթիռը մոտեցել է Իրանի օդային տարածքին, իրանական իշխանությունները հայտարարել են, որ ետ են վերցնում իրենց օդային սահման մուտք գործելու թույլտվությունը։ Արդյունքում Մերկելի ինքնաթիռը երկու ժամ պտույտներ է գործել Թուրքիայի տարածքում։

Նշվում է, որ, Մերկելից բացի, ինքնաթիռում են գտնվել կառավարության անդամներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Ուշագրավն այն է, որ Մերկելի ինքնաթիռից առաջ Նյու Դելի է մեկնել գերմանական պատվիրակության երկրորդ ինքնաթիռը, որը, իրանական օդային տարածքն անցնելով, անարգել տեղ է հասել։

Մերկելի ինքնաթիռի համար արգելքի որոշումն իրանական իշխանությունները պատճառաբանել են երկու երկրների միջև «կոորդինացման խնդիրներով»։

Հիշեցնենք, որ մայիսի կեսերին Գերմանիան որոշել էր պատժամիջոցներ կիրառել Համբուրգում գտնվող իրանական Europaeisch-Iranische Handelsbank (EIH)-ի նկատմամբ, որը կասկածվում է միջուկային նյութերին առնչվող ապօրինի գործարքներ կնքելու մեջ։

Չպետք է մոռանալ նաև այն, որ հենց գերմանացի փորձագետներն են ԱՄՆ-ին խորհուրդ տվել Իրանի վրա հարձակվել ոչ թե զինված ուժերով, այլ համակարգչային վիրուսով։ Խոսքը Stuxnet վիրուսի մասին է։

Նախորդ տարվա սեպտեմբերի վերջին իրանական իշխանությունները պաշտոնապես ընդունեցին, որ երկրի միջուկային օբյեկտների (այդ թվում՝ Բուշեհրի ԱԷԿ-ի ու Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գործարանի) կառավարման համակարգերի համակարգչային ծրագրերը հարձակման են ենթարկվել Stuxnet անվամբ համակարգչային վիրուսի կողմից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Stuxnet-ը իրանական միջուկային օբյեկտներում վնասել է մոտ 30,000 համակարգիչներ և այլ սարքավորումներ:

Վիրուսը, հայտնվելով համակարգչի կամ համակարգչային ծրագրով (software) կառավարվող որևէ սարքավորման մեջ, չի գործում («քնած» է մնում) այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնաբերում իրեն անհրաժեշտ համապատասխան կոդը, որն էլ կառավարում է որոշակի արդյունաբերական գործընթաց (օրինակ՝ միջուկային որևէ օբյեկտի աշխատանքի կառավարում), որից հետո Stuxnet-ը, ինքնուրույն ակտիվանալով (կամ ակտիվանալով «դրսից» ստացված հրամանի համաձայն), սկսում է գործել՝ շարքից հանելով համապատասխան համակարգերն ու միաժամանակ «դուրս» հաղորդելով տվյալ օբյեկտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ի դեպ, Stuxnet-ը, տարածվելուց զատ նաև ձևափոխվում է, և հայտնաբերվելուց հետո վիրուսի երեք նոր տարբերակ է սկսում տարածվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում