Friday, 12 06 2026
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ

Արմավիրի կարկտահարությունից տուժածների վիճակին բանկերն ըմբռնումով մոտեցան. ԿԲ ներկայացուցիչ

Արմավիրի մարզում կարկտահարությունից հետո բանկերը և վարկային կազմակերպությունները ըմբռնումով են մոտեցել գյուղացիական տնտեսությունների վիճակին, բավական աշխատանքներ են կատարել: Սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում Արմավիրի մարզում կարկտահարությունների հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների ամփոփման թեմայով հրավիրված լսումների ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Նա նաև նշեց, որ ԿԲ-ում գործում է թեժ գիծ, որին իրենց հուզող հարցերով դիմում են գյուղացիական տնտեսությունները՝ որոշակի խնդիրների լուծումներ ստանալու համար: «Բանկերի կողմից 4908 գյուղվարկեր են վերանայվել, արտոնյալ պայմաններով նոր լրացուցիչ 247 վարկ է տրվել. սրանք օգոստոսի վերջի տվյալներն են: Վարկերից 1020-ը տոկոսադրույքի նվազմամբ և արտարժույթի փոփոխությամբ է տրամադրվել, ԿԲ թեժ գծով 169 բողոքներ ու պարզաբանումներ են ստացվել, դրանցից 122-ն այսօր ավարտված են, 47-ն ընթացքի մեջ են»,- ասաց նա:

Ա.Ստեփանյանը տեղեկացրեց, որ թեժ գծով ստացվող բողոքներին, ահազանգերին անհատական մոտեցում է տրվում, խնդիրներ հնարավոր են միայն կապված աշխատանքի ժամկետների հետ: ԿԲ խորհրդի անդամը տեղեկացրեց, որ 35 մլրդ դրամի չափով սուբսիդավորված վարկեր են տրվել: Հակառակ պատգամավորների պնդումներին՝ գյուղացուն վարկախեղդ են անում, Ստեփանյանը նշեց, որ գյուղացուն բանկերը 14 տոկոսով են վարկ տալիս, իսկ դա այսօր գոյություն ունեցող ամենացածր տոկոսադրույքն է:

«Վարկերը տրամադրվում են 14 տոկոսով, սակայն քանի որ կառավարությունը սուբսիդավորում է, սահմանամերձ գոտում բնակվող գյուղացին վճարում է 8 տոկոս, իսկ ոչ սահմանամերձ գոտու բնակիչները՝ 10 % տոկոսադրույք»,- ասաց նա: ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը պահանջեց իրեն տրամադրել հիսուն խոշոր տնտեսվարողների ցանկը, ովքեր վարկ են վերցրել, ինչին Ստեփանյանը պատասխանեց, որ դեռ տեղյակ չէ՝ կարելի՞ է նման տեղեկատվություն տրամադրել, թե՞ այն գաղտնի է:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ գյուղացիական համայնքներին մեծ օգնություն է ցուցաբերվել: Արմավիրի 46 համայնքներից 23-ը կարկուտից տուժել են հարյուր տոկոսով, մյուսները՝ մինչև 70-80: Հարյուր տոկոսով տուժած համայնքների հողի հարկը ծածկվել է ամբողջությամբ, իսկ մյուսներինը՝ 50 տոկոսով: Նույն կարգով նաև օժանդակել են ջրային տնտեսություններին՝ դրանց համար հատկացնելով 650 մլն դրամ: 240 մլն դրամ հատկացվել է 6000 գյուղացիական տնտեսությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում