Սիրիայի կառավարական բանակը Դամասկոսի մոտ գտնվող Շեբաա քաղաքում շրջափակել է ապստամբների խոշոր խմբի, հաղորդում է «Սուրիա Ալ-Ան» գործակալությունը: Գործողության ընթացքում զինծառայողները ոչնչացրել են ավելի քան 40 գրոհայինի և պայթեցրել են պայթուցիկի արտադրման գործարան:
Մարտեր են ընթանում Բերզի և Ջուբար արվարձաններում, որտեղ կառավարական ուժերի մարտիկները վերականգնել են վերահսկողությունը «Թիշրին» ռազմական հիվանդանոց տանող ճանապարհի վրա: Ապստամբների հենակետերը հարձակման են ենթարկվել նաև Դումայում և Հարաստայում, որտեղ ոչնչացվել է 19 ահաբեկիչ:
Բանակային ստորաբաժանումները Համա կենտրոնական մարզում ազատագրել են 8 բնակավայր, որտեղ գտնվել են գրոհայինների բազաներ:
Հալեպի մոտ՝ Էֆրին քրդական շրջանում, տեղի աշխարհազորայինները ոչնչացրել են «Ալ-Նուսրայի» 30 ահաբեկչի:










































