Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի մայրը՝ Վենկե Բերինգը, իր մահից 2 շաբաթ առաջ հայտարարել է, որ դեմ է իր մասին գրքի հրապարակմանը: Այս մասին տեղեկացնում է The Local-ը:
Կինը դժգոհել է, որ լրագրողուհի Մարիտ Քրիստենսենը մանիպուլյացիայի է ենթարկել իրեն ու «գաղտնի հարցազրույց է վերցրել» իր որդու կողմից զանգվածային սպանություններ կատարելուց մի քանի ամիս անց:
2012թ. ամռանը Բերինգը չեղյալ է հայտարարել համաձայնագիրը, որը ինքը ստորագրել էր Aschehoug հրատարակչատան հետ, ու վերադարձրել նախապես վճարված 200 հազար կրոնը (34 հազար դոլար):
Չնայած դրան՝ Քրիստենսենը շարունակում էր աշխատել գրքի վրա: 2012թ. լրագրողուհին դարձյալ Բերինգին է ներկայացնում պայմանագիր, որը նա ստորագրել է արդեն հիվանդանոցում:
Մահից առաջ Բերինգը դժգոհել է՝ ասելով, թե չի հասկացել՝ ինչ է ստորագրել: Քրիստենսենը, օգտվելով այդ հանգամանքից, օգտագործել է հարցազրուցյի նյութերն ու Բերինգի օրագրերը, սակայն ի տարբերություն նախորդ պայմանագրի՝ անվճար:
«Մայրը» գիրքը հավանաբար կհրապարակվի այս աշնանը:









































