«Առավոտ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ օգոստոսի սկզբին էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը ստուգումներ է իրականացրել հանրապետության գազալցակայաններում՝ բաշխիչ աշտարակների առկայությունը պարզելու համար:
«Առավոտ» օրաթերթը օգոստոսի 24-ի «Ի՞նչ կորոշի վարչապետը արձակուրդից վերադառնալուց հետո» հրապարակմամբ անդրադարձել էր այս խնդրին և մոնիտորինգի արդյունքներին: Այդ հրապարկմամբ դեռևս օգոստոսի 24-ի դրությամբ, մեկ տարի առաջ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծաոուկյանին պատկանող «Մուլտի գազ» ՍՊԸ-ում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին, սակայն վերջերս այս ընկերությունում 4 լցակայաններից 3-ում արդեն տեղադրվել են:
«Մուլտի լեռն» ընկերությունը, որը նույնպես պարոն Ծառուկյանին է պատկանում, գագալցակայանի 3 կետերից 2-ում տեղադրել է աշտարակներ, մեկն էլ տեղադրման փուլում է, իսկ նույն գործարարին պատկանող «Օլիվեստա» ընկերությունում առայժմ տեղադրված չէ աշտարակ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծես թե չի հետևում իր խնամու՝ Գագիկ Ծաոուկյանի օրինակին և ոչ էլ շտապում է իրեն պատկանող 3 գազալցակայաններում տեղադրել աշտարակներ:
«Առավոտի» տեղեկություններով՝ ԱԺ նախագահի ընտանիքին են պատկանող «Արգ- Լև-Գազ», «Արաշագ» և «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների՝ քաղաք Արտաշատում գործող ԱԳԼՃԿ-ները, որտեղ ևս էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեսչությունը ստուգումներ է անցկացրել և, թերթի տեղեկություններով, հայտնաբերել, որ բաշխիչ աշտարակներ չեն տեղադրվել, տեսչությունը նախազգուշացրել է ընկերություններին՝ եթե առաջիկայում չտեղադրվեն, ապա գազալցակայանների աշխատանքները կասեցվելու են:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:








































