Երեկ հայ հանրությունը վերապրեց իր՝ այս տարվա վերջին «մեռելոցը»: Դեռ անցած տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել, որ 2013 թվականի ապրիլի 1-ը, հուլիսի 8-ը, օգոստոսի 19-ը և սեպտեմբերի 16-ը պետք է լինեն մեռելոց հիշատակին նվիրված օրեր և լինեն ոչ աշխատանքային:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ «Մեոելոցները» այսպես նշելը Տիգրան Սարգսյանի նորամուծությունն էր: Առաջին անգամ «մեռելոցը» ոչ աշխատանքային հայտարարվեց 2008 թվականի հունիսի 16-ին: Ու այդ օրվանից ոչ ոք չի կարողանում բացատրել դրա իմաստը ոչ հուզական տեսակետից:
Հանգուցյալների հիշատակը հարգելու համար ամենևին էլ պետք չէ կառավարության մակարդակով հատուկ օրեր սահմանել: Իսկ աշխատանքային օրերը ոչ աշխատանքային դարձնելուց ուղղակիորեն տուժում է տնտեսությունը:







































