Համաձայն ԱՄՆ-ի կամուրջների տվյալների բազայի՝ 65 հազար կամուրջ գտնվում է վթարային վիճակում, իսկ 8 հազարը փլուզման եզրին են: Նշենք, որ երկրում 600 հազար կամուրջ կա: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ինժեներները, սակայն, վստահ են, որ կամուրջներն անվտանգ են շահագործման համար: Եվ չնայած մասնագետները ահազանգում են ամբողջ երկրով մեկ՝ պաշտոնյաները պնդում են, որ փլուզման վտանգ չկա:
Վթարային կամուրջների մեծ մասը կառուցվել է 1950-1970 թթ., երբ երկրում ներմուծվում էր ժամանակակից տրանսպորտային համակարգը: Դրանց շահագործման ժամկետն ավարտվել է, թեև շարունակում են իրականացնել իրենց գործառույթները:
Տեղական իշխանությունները հայտնել են կամուրջները վերանորոգելու իրենց ցանկության մասին, սակայն բյուջեում դրա համար գումար չկա:







































