Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի տեղեկացմամբ, 200 դրամով թանկացել են մեծահասակների տոմսերը: Տոմսերի արժեքը փոխվել է այգու ադմինիստրացիայի նախաձեռնությամբ: Ըստ տնօրենի՝ փոփոխությունն իրականացվել է այգու բարեփոխմանն ուղղված ֆինանսական հոսքերի ապահովման նպատակով:
Հիշեցնենք, որ նախկինում թե՛ մեծահասակների, թե՛ փոքրահասակների համար տոմսի արժեքը նույնն էր՝ 300 դրամ:










































