Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր Մոսկվայի «Դինամո»-ին:
Հայազգի խաղացողներից հանդիպմանը մասնակցեց հնարավոր չորսից մեկը: Ռոման Բերեզովսկին դեռ ապաքինվում է վնասվածքից, իսկ Արթուր Սարկիսովը և Դենիս Թումասյանը մնացին պահեստայինների նստարանին:
Մոսկովյան թիմը կարողացավ 4 գոլ խփել «Ուրալ»-ի դարպասը, որն այս խաղում ստիպված եղավ նախ մնալ 10 հոգով, իսկ խաղավերջում` դարպասապահի փոխարինում կատարել: Հեթ-տրիկ գրանցեց Անդրեյ Վորոնինը:
«Ուրալ» – «Դինամո»` 1:4
Գոլերը` 0:1, Կոկորին (7′), 0:2, 0:3, 0:4 Վորոնին (18’, 35’, 45’)







































