Ոստիկանության տվյալներով մոտ 6 հազար մարդ երթով անցել է Բրյուսելի կենտրոնով որպես բողոքի ցույց ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բելգիայի մայրաքաղաք կատարած այցելությանը: Թրամփը ժամանել է Բրյուսել ՆԱՏՕ-ի մայիսի 25-ին կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար:
Ավելի վաղ՝ սոցիալական ցանցերում, Թրամփի այցելության և քաղաքականության դեմ ուղղված երթին մասնակցելու իրենց ցանկությունն են հայտնել մոտ 10 հազար քաղաքացիներ: Derniere heure թերթի տվյալներով՝ առցանց մանիֆեստները կազմակերպողները եղել են Գերմանիայի, Ֆրանսիայի և Հոլանդիայի քաղաքացիներ:
Ցույցի մասնակիցները երթը իրականացրել են պաստառներով, որոնց վրա գրված է եղել «Կանգնի՛ր, Թրամփ», «Բավակա՛ն է առևտրի վերածել պատերազմը», «Կառուցել կամուրջներ, ոչ թե պատեր»:








































