Ազգային ժողովում ՀՀ նախագահի ուղերձը դառնալու է Հայաստանի կառավարության նոր ծրագրի ուղղվածությունն ու թիրախը: Մայիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ իրատեսական համարելով Հայաստանու մ 4 միլիոն բնակչություն ունենալը:
«Մեր երկիրը այդ հնարավորությունը ունի, պարզապես անհրաժեշտ է բոլոր ուղղություններով մեր քաղաքականությունը առաջ տանել, որի մասին նաև նախագահը իր ուղերձում հստակ նշել է: Նախագահն անդրադարձել է բոլոր ոլորտներին՝ հստակ մատնանշելով մեր անելիքները, այդ թվում նաև բնապահպանության ոլորտում: Կարծում եմ, որ մեր կառավարությունն ունակ է այդ ցուցանիշը դարձնել իրականություն»,-ընդգծեց Մինասյանը:










































