Սուպերմոդել Իրնա Շեյքը մասնակցել է Կաննի 70-րդ կինոփառատոնին: Պապարացիները 31-ամյա սուպերմոդելին նկատել են Նիցցայի օդանավակայանում, որտեղից նա անմիջապես մեկնել է ճապոնացի ռեժիսոր Կաոմի Կավասեի Hikari/Radiance ֆիլմի ցուցադրությանը:
Շեյքը, որը ապրիլի կեսերին մայր է դարձել, շուրջ երկու ամիս չէր մասնակցել հանրային միջոցառման: Մոդելը կինոփառատոնի համար ընտրել էր Atelier Versace-ի վառ դեղին զգեստ, որն ընդգծել է նրա անթերի կառուցվածքը:














































