ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներից ավելի բարձր է գնահատում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիին:
«Ինձ դուր է գալիս Ռունիի ցուցադրած ֆուտբոլը: Նա անհավանական ֆուտբոլիստ է: Ուեյնը ոչ միայն խաղացող է, ով 40 գոլ է խփում մեկ մրցաշրջանի ընթացքում, նա նաև 2-3 ֆուտբոլիստի դերակատարություն ունի խաղադաշտում: Նա չի սիրում պարտվել:
Ֆուտբոլում ոչ ոք իդեալական չէ: Նա չի կրկնում մեկ անգամ թույլ տված սխալը: Ռունիի խաղային որակները պարզապես անգնահատելի են»,- BBC-ն մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:






































