Friday, 26 06 2026
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Թուրքիայում Balyoz-ի գործով ձերբակալվել է ամենաբարձրաստիճան սպան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայում ձերբակալվել է Թուրքիայի զինված ուժերի ռազմական ակադեմիաների հրամանատար, բանակի գեներալ Բիլգին Բալանլըն, որը երեկ հերթական անգամ կանչվել էր դատախազություն՝ 2003 թվականին պլանավորված Balyoz ռազմական հեղաշրջման դատավարության շրջանակում ցուցմունքներ տալու համար։

Նրա նկատմամբ հարուցվել է «Ուժի և բռնության միջոցով Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու» մեղադրանք։ Երեկ առավոտյան ժամը 10:00-ին ցուցմունքներ տալու համար նա կանչվել էր Ստամբուլի Բեշիքթաշի դատարան։ Վերջինս նրան հարցաքննել էր 3.5 ժամ, ապա ժամը 13:30-ին Բալանլըին ձերբակալելու միջնորդությամբ դիմել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանին, որն էլ մի քանի ժամվա քննարկումներից հետո բավարարել էր այդ միջնորդությունը։

Արդյունքում, Բալանլըն երեկ 9 ժամ է անցկացրել դատարանում։

Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 20-ին Taraf թերթը հրապարակեց 2003 թվականին պլանավորված Balyoz ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ մի հոդված:

Զինված ուժերի 162 սպաների, այդ թվում՝ նաև 29 գեներալների կողմից հավանության արժանացած այդ պլանի համաձայն, նախատեսված էր երկրում հայտարարել արտակարգ դրություն և քաոսի ու բռնության մթնոլորտի ստեղծման ճանապարհով հեղաշրջման կազմակերպման համար համապատասխան հիմք ստեղծել:

Հեղաշրջումից հետո զինվորական վերնախավը պլանավորում էր ձերբակալել նվազագույնը 200,000 մարդու, որոնք մեղադրվելու էին արմատականության մեջ: Ընդ որում, դրանում կասկածվող անձանց ունեցվածքը բռնագանձվելու էր թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Հալածանքների էր ենթարկվելու 16 միլիոն մարդ: 81 նահանգապետերից 23-ը պետք է հեռացվեին զբաղեցրած պաշտոններից:

Նախատեսված էր նաև զինվորական ղեկավարության այն ներկայացուցիչների գործողությունների վերահսկումը, որոնք չեն աջակցում հեղաշրջման գաղափարին և քաղաքականությանը զինվորականների միջամտելուն: Դրա համար էլ նախատեսվում էր Հիլմի Օզքյոքի հրաժարականը:

Զինվորականները պլանավորել էին նաև իրենց վերահսկողության տակ առնել ոստիկանությունը: Ազգային հետախուզական կազմակերպությունն (MIT) ազատ էր արձակվելու, դրա փոխարեն, ստեղծվելու էր նոր կառույց, որը գլխավորելու էր գործող ռազմական գեներալը:

Թուրքական մի շարք փորձագետների կարծիքով, 2003 թվականին կարող էր տեղի ունենալ Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության մեջ ամենաարյունալի հեղաշրջումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում