Երեկ մենք հաղորդել էինք, որ Գերմանիան պատրաստվում է առաջիկա տասնամյակի ընթացքում կրճատել, ապա 2022 թ. հրաժարվել ատոմակայանների շահագործումից: Այդ մասին հայտարարել է նաև Շվեյցարիան:
Փորձագետները նշում են, որ այս քայլը կբարձրացնի Մերկելի վարկանիշը, քանի որ Ճապոնիայի երկրաշարժից և ատոմակայնի վթարից հետո գերմանացիների մեծամասնությունը պահանջում էր ատոմակայանները հանել շահագործումից, իսկ Մերկելը, փաստորեն լսեց նրանց պահանջը: Սակայն նույն փորձագետները նաև շեշտում են, որ այս քայլը կարող է զգալիորեն բարձրացնել գազի գները Եվրոպայում և համաշխարհային շուկայում, քանի որ գազը պետք է փոխարինի միջուկային հզորություններին:
Անշուշտ, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացում նույնպես կնկատվի՝ քամուց, արևից, ջրից ստացվող հզորությունները կավելանան, սակայն նավթը, գազն ու ածուխը դեռ երկար ժամանակ այլընտրանք չեն ունենա:








































