Մանչեսթերում ձերբակալվել է երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալվել է 23-ամյա տղամարդ: «Հաստատում ենք, որ Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ Հարավային Մանչեսթերում ձերբակալվել է 23-ամյա տղամարդ»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ իրավապահներին հաջողվել է պարզել մահապարտ ահաբեկչի ինքնությունը, սակայն նրա անունը չի հայտարարվել քննության շահերից ելնելով: Հիշեցնենք, որ 22 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:









































