Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի կարծիքով` թիմն այլևս երկու գոլ բաց թողնելու իրավունք չունի:
«Մենք առաջին անգամ ենք հայտնվել նման իրավիճակում և այն այլևս երբեք չպետք է կրկնվի: Բաց թողնված երկու գոլերն անթույլատրելի էին մեզ համար: Պետք է ավելի ուշադիր լինել առաջիկա խաղերում»,- նշել է Բուսկետսը:
Հիշեցնենք` Իսպանիայի Պրիմերայի շրջանակներում կայացած «Սևիլիա»-ի դեմ խաղում «Բարսելոնա»-ն մեծ դժվարությամբ հաղթանակ տարավ` խաղի ավելացված ժամանակին Ալեքսիս Սանչեսի խփած գոլի շնորհիվ:






































