Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցությունը Բավարիայի խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը՝ մոտ 49 տոկոս: Այս մասին է գրում Associated Press-ը:
Բավարիայի խորհրդարանական ընտրությունները համարում են Բունդեսթագի ընտրությունների «փորձը»: Այս տարի դրանք կանցկացվեն ուղիղ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 22-ին:







































