Ամերիկացի հիփ-հոփ երգչուհի Արիանա Գրանդեն մեկնաբանել է Manchester Arena-ում իր համերգի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը։
«Կոտրված եմ։ Ողջ սրտով ցավում եմ շատ-շատ։ Խոսքեր չունեմ»,-գրել է նա Twitter-ի իր էջում։
Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ համերգի ավարտին։ Զոհվել է 19, վիրավորվել՝ 59 մարդ։ Տեղի ունեցածի հետևանքով երգչուհին չի տուժել։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պայթյունը կարող է իրականացրած լինել մահապարտ ահաբեկիչը։
broken.
from the bottom of my heart, i am so so sorry. i don’t have words.— Ariana Grande (@ArianaGrande) May 23, 2017











































