Google ընկերությունը զբաղվում է բազմաթիվ ինովացիոն մշակումներով և, ըստ շրջանառվող լուրերի, պատրաստվում է թողարկել խաղային սարք, որն ունակ է մրցակցել Sony Playstation 4-ի և X-Box One-ի հետ:
Այս հարցի վերաբերյալ դեռ ոչ մի կոնկրետ տեղեկություն չկա, սակայն որոշ ակտիվիստներ արդեն կռահում են, թե ինչպիսի տեսք կունենա սարքն ու ինչպես այն կգործի:
Google Nexus Orbit-ի նոր կոնցեպցիան ներկայացրել է դիզայներ Ջոզեֆ Դյումերին: Նրա կարծիքով՝ DPConnect advanced տեխնոլոգիայի միջոցով սարքը կարող է միաժամանակ միանալ չորս հեռուստաէկրանների՝ առավելագույն 7.5 մ հեռավորությամբ: Միացումը կլինի անլար: Google Glass ակնոցի օգնությամբ հնարավոր է տեսախաղեր տեղադրել: Այն կմիանա նաև գեյմերների համար առաջին սոցիալական ցանցին, որպեսզի փոխանակվեն սքրինշոթերով, դիտեն տեսանյութեր և այլն:
Նրանք, ովքեր օտարերկրացի ընկերներ ունեն, Google Nexus Orbit-ում նախատեսված է թարգմանական գործառույթը: Ընդհանուր առմամբ գաղափարը հետաքրքիր է, բայց հայտնի չէ՝ արդյոք այն կօգտագործի՞ անձամբ Google-ը:













































