Ճապոնիայում կանգնեցրել են տեխնիկական սպասարկման համար գործող վերջին ատոմային ռեակտորը:
Մասնագետները սկսել են նվազեցնել «Օի» ԱԷԿ-ի չորրորդ ռեակտորի ծավալները, որից հետո այն ամբողջովին կկանգնեցվի՝ տեղեկացրել է Kansai Electric Power ընկերության կայանի օպերատորը:
Ավելի վաղ կանգնեցվել էր նույն կայանի երրորդ ռեակտորը:
Արդյունքում պետությունը առանց միջուկային էներգետիկայի կմնա արդեն երկրորդ անգամ՝ սկսած 2011թ., երբ Ճապոնիայում կանգնեցվել էին բոլոր 50 ԱԷԿ-ների աշխատանքները՝ երկրաշարժի և ցունամիի արդյունքում «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարի ենթարկվելուց հետո:
Մինչև «Ֆուկուսիմայի» արհավիրքը Ճապոնիայի էլեկտրաէներգիայի ծավալների գրեթե մեկ երրորդը արտադրվում էր ատոմային կայանների միջոցով:
Թե երբ կվերագործարկվի «Օի» ռեակտորը՝ առայժմ հայտնի չէ:









































