Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Վիլյառեալ»-ի դեմ խաղից հետո նորից անդրադարձավ Իկեր Կասիլյասի ու Դիեգո Լոպեսի միջև ընտրություն կատարելու հարցին:
«Դիեգոն այսօր շատ լավ խաղաց, շատ ակտիվ էր ու միշտ պատրաստ էր օգնել թիմին: Չեմ կարող ասել` արդյո՞ք նա մեզ փրկեց պարտությունից: Եթե 1-2 հաշվի ժամանակ մենք ավելի ուշադիր լինեինք, չէինք կորցնի միավորներ:
Իսկ «Գալաթասարայ»-ի դեմ խաղում դաշտ դուրս կգա Իկեր Կասիլյասը: Անկախ Լոպեսի ցուցադրած խաղից, որոշումն արդեն կայացված է»,- ասել է Անչելոտին:







































