Ուկրաինայի Գերագույն ռադան հաջորդ շաբաթ կարող է քվեարկել հօգուտ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի սահմանման: Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Աղբյուրները «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» և «Ժողովրդական ճակատ» խմբակցություններում հայտնել են, որ պատգամավորներն այս շաբաթ պետք է ձայների ստուգում անցկացնեին՝ հասկանալու համար, թե որքան իրական է վիզաների հարցով քվեարկություն անցկացնելը, եթե ձայները բավարարեին, հաջորդ շաբաթ հարցը պետք է քվեարկության դրվեր: Սակայն ստուգման արդյունքները ներկայումս հայտնի չեն:
Աղբյուրների խոսքով՝ հաջորդ շաբաթ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու օգտին քվեարկության հավանականությունը մեծ է մնում:












































