Մեր օրերում զարմիկի կամ զարմուհու հետ ամուսնությունն անընդունելի է: Սակայն երկար ժամանակ հարազատների միջև ամուսնական կապերը համարվել են նորմալ:
Նման ամուսնությունները տեղի են ունեցել հիմնականում «արյան մաքրությունը» և ընտանիքի գերիշխանությունը պահպանելու համար: Իշխանական տոհմից երիտասարդ ժառանգի համար, օրինակ, այնպիսի հարսնացու էին ընտրում, որի տոհմը համապատասխանում էր տվյալ ընտանիքի դիրքին: Ամուսինների միջև, այսպես ասած, ունեցվածքային տարբերությունը ևս շատ չէր լինում:
ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի տարիներին զարմիկների և զարմուհիների միջև ամուսնությունը համարվում էր նորմալ: Սակայն հետագայում մարդկանց հայացքը այդ հարցում աստիճանաբար փոխվել է, և նման կապերն էլ՝ նվազել:
Ընդհանուր առմամբ, մարդկության պատմության ընթացքում ամուսնությունների 80 տոկոսը գրանցվել է հարազատների միջև:









































