Մեծ Բրիտանիայում պահպանողականներն առաջատար են բնակչության շրջանում հարցման արդյունքներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Opinium Research LLP շուկայի և հանրային կարծիքի ուսումնասիրման ընկերության տվյալները:
Հարցման արդյունքներով՝ երկրի քաղաքացիների 46%-ն ընտրություններում կաջակցի վարչապետ Թերեզա Մեյի գլխավորած Պահպանողական կուսակցությանը:
Պահպանողականների գլխավոր մրցակիցը հունիսի 8-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում, հարցման արդյունքներով, Լեյբորիստական կուսակցությունն է, որը ստացել է հարցվածների 33%-ի աջակցությունը, «Լիբերալ դեմոկրատներին» աջակցություն է հայտնել 8%-ը, UKIP-ին՝ 5%-ը:
Նույնն է նաև վարչապետի թեկնածուների ժողովրդականությունը. գործող վարչապետ Մեյին աջակցություն է հայտնել հարցվածների 48%-ը, լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինին՝ 27%-ը:
Հարցումը կատարվել է մայիսի 16-ին և 17-ին, 2 000 մարդ է մասնակցել:









































