Մարսի վրա պատրաստ է մահանալ ավելի քան 200 հազար մարդ: Mars One անվանումը կրող մասնավոր նախագծում ամփոփվել է հայտերի ընդունումը:
Աշխարհի 140 երկրից 202586 մարդ ցանկություն է հայտնել մեկընդմիշտ թռչել Մարս՝ այնտեղ գաղութ ստեղծելու համար՝ գրում է Die Welt-ը:
Բազմաստիճան ընտրության արդյունքով պետք է մնա 24-40 թեկնածու, որոնք պետք է անցնեն 7-ամյա դասընթացներ: Այնուհետև Մարս կուղևորվի առաջին խումբը՝ բաղկացած 4 մարդուց: Թռիչքը նախատեսված է 2023թ.:
Երկիր վերադարձ նախատեսված չէ:









































