Շաբաթ երեկոյան բրիտանական «Բոնեմս» աճուրդում մրցաշարային Alfa Romeo ավտոմեքենան վաճառվել է 5.937 մլն ֆունտ ստեռլինգով (9.427 միլիոն դոլար)՝ հայտնում է vesti.ru-ն:
Այդ գինը ռեկորդային է համարվում իտալական ապրանքանիշի ավտոմեքենաների համար:
Նախորդ ռեկորդը պատկանում էր 1993թ. արտադրության Alfa Romeo Monza 2300 ութմխոցանի մոդելին, որը 2010թ. Կալիֆոռնիայում վաճառվել էր 4.2 ֆունտ սtեռլինգով (6.7 մլն դոլար):
Alfa Romeo Tipo C 8C-35’50013′-Scuderia Ferrari Nr ’65’ մոդելը պատրաստվել է 1935թ.: Դրանով է հանդես եկել իտալացի հայտնի ավտոարշավորդ Տացիո Նուվոլարին՝ հայտնում է ITAR-TASS-ը:









































