Ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել է, որր ռուս պաշտոնյաները մասնավոր զրույցներում պարծեցել են, թե կարողացել են «ամուր հարաբերություններ» հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հետ։
Հեռուստաալիքը պնդում է, որ նման զրույցները տեղի են ունեցել 2016 թվականի նախագահական արշավի ժամանակ։ Դրանք ստիպել են ամերիկյան հետախուզության ներկայացուցիչներին անհանգստանալ։ Ֆլինին վերաբերվել են որպես «ազգային անվտանգության խնդրի»։
Նշվում է, որ նման մտավախությունների համար հիմք են դարձել ամերիկյան հատուկծառայությունների կողմից որսված ՌԴ ներկայացուցիչների հեռախոսազրույցները, ովքեր կապվել են Ֆլինի հետ 2016 թվականի ընթացքում և ընկալել նրան որպես «դաշնակից»։ Միևնույն ժամանակ, CNN-ը նշում է, որ իր աղբյուրները հնարավոր են համարում, որ Ֆլինի հավատարմության աստիճանը Մոսկվայի հանդեպ կարող է չափազանցված լինել։ Այդուհանդերձ, հետախուզության աշխատակիցները ջանել են նրա հետ չկիսվել գաղտնի տեղեկատվությամբ։











































