Նյու Յորքի ֆոնդային բորսայի առաջին կին բրոքեր Մյուրիել Սիբերտն իր չիխուախուային 100 հազար դոլար ժառանգություն է թողել, հայտնում է ITAR-TASS-ը:
«Ես խնդրում եմ, որ իմ շանը երկար ժամանակ մենակ չթողնեն»,- ասվում է կտակում:
Ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, շան մասին հոգ տանելու պարտականությունն ընկել է գործարար կնոջ մտերիմ ընկերուհու ուսերին:
Սիբերտը մահացել է 80 տարեկանում՝ օգոստոսի վերջին: Նա երբեք չի ամուսացել ու չուներ երեխաներ:
ԶԼՄ-ները նրա կարողությունը գնահատում են 48 մլն դոլար:
Գումարի մեծ մասը նա կտակել է իր անվան հիմնադրամին:


















































