ԵՄ-ն ողջունում է սիրիական հարցի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
«Հուսով եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունը ճանապարհ կհարթի սիրիական խնդրի քաղաքական կարգավորման համար»,- ասել է նա:
Էշթոնը նաև կոչ է արել միջազգային գործընկերներին «աջակցել Սիրիայի հարցերով խաղաղ կոնֆերանսի արագ անցկացմանը և համատեղ աշխատել սիրիական ժողովրդի տառապանքներին վերջ դնելու ուղղությամբ»:











































