Լոնդոնի ոստիկանությունը սպառնում է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե վերջինս հեռանա Էկվադորի դեսպանատնից: Այս մասին ասված է իրավապահների հայտարարության մեջ:
«Վեստմինստերյան մագիստրատական դատարանը Ջուլիան Ասանժի կալանագիր Է տվել այն բանից հետո, երբ նա 2012 թվականի հունիսի 29-ին հրաժարվեց հանձնվել դատարանին: Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր Է կատարել այդ կալանագրին վերաբերող պարտավորությունները, եթե ֆիգուրանտը հեռանա դեսպանատնից»,- ասված Է հայտարարության մեջ:
Մայիսի 19-ին հայտնի Է դարձել, որ Շվեդիայի դատախազությունը կարճել Է Ասանժի գործով հետաքննությունը, որին կասկածում Էին 2010 թվականին բռնաբարության մեջ:







































