Մայիսի 30-ին Լիբիայից Հռոմ ժամանած մի շարք բարձրաստիճան զինվորականներ հայտարարել են, որ լքում են Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ճամբարը և անցնում ապստամբների կողմը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Այդ զինվորականներից մեկը՝ Մալուդ Մասուդ Խալասին, ասել է, որ Քադաֆին այժմ ունի զինվորական ողջ ռեսուրսների ընդամենը 20%-ը:
Ըստ Խալասիի՝ զինվորների թիվը մի քանի հարյուր է, իսկ գեներալներից ընդամենը 10-ն են ենթարկվում գնդապետ Քադաֆին: Խալասին մանրամասնել է, որ զինվորական միավորումները պարալիզացված են ՆԱՏՕ-ի ռմբակոծություններից, չկա որևէ ֆինանսավորում, զգացվում է վառելիքի լուրջ պակաս:
Իտալիայի արտգործանախարարությունը գեներալների նման հայտարարությունն անվանել են Իտալիայի հատուկ ծառայությունների քրտնաջան աշխատանքի արդյունք: Այս մասին հաղորդում France Presse գործակալությունը:
Գեներալները, եզրափակելով իրենց խոսքը, ասել են, որ այն, ինչ կատարել է Քադաֆին վերջին ամիսների ընթացքում, այլ բան չէ, քան ցեղասպանություն:











































