Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Բորուսիա»-ի` «Համբուրգ»-ի դեմ խաղում:
Հիշեցնենք, որ այն ընթանում է Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում:
Հանդիպման 23-րդ րոպեին Մխիթարյանը խփեց իր թիմի երկրորդ գոլը: Ընթանում է առաջին խաղակեսը: Սա Հենրիխի երրորդ գոլն էր` Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում:








































