Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել կոշտ տնտեսման նոր միջոցառումների փաթեթին, որի ընդունումը պահանջում են միջազգային վարկատուները (Եվրահանձնաժողով, ԱՄՀ, Եվրոպական ԿԲ և Եվրոպական կայունացման մեխանիզմ)։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Փաստաթուղթը նախատեսում է հարկերի բարձրացում և կենսաթոշակների չափի կրճատում։ Ընդունման համար անհրաժեշտ 151 ձայնի փոխարեն օրինագծին աջակցել է 153 պատգամավոր՝ ընդհանուր 300-ից։
Քվեարկությունն անցել Եվրախմբի հանդիպման նախաշեմին, որի ընթացքում մայիսի 22-ին մասնակիցները պետք է գնահատեն Հունաստանում բարեփոխումների արդյունավետությունն ու վճռեն Աթենքին 7.5 մլրդ եվրոյի չափով հերթական տրանշ տրամադրելու հարցը։
Խորհրդարանում քվեարկության ժամանակ Աթենքի կենտրոնում բողոքի ցույց է անցկացվել, որին մասնակցել է մոտ 10 հազար մարդ։ Մի քանի ցուցարարներ սկսել են դյուրավառ հեղուկով լցված շշեր նետել ոստիկանության ուղղությամբ, ի պատասխան նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառվել։






































