ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդի ղեկավար գեներալ Կնուդ Բարտելսը հայտարարել է, որ հոկտեմբերի 22-23-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպում, հաղորդում է RIA Novosti-ն:
Բարտելսը մասնակցում է Բուդապեշտում անցկացվող ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի երկօրյա համաժողովին, որի մասնակիցները քննարկում են խաղաղարար գործողությունները:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նախատեսվող հանդիպմանը հնարավոր է կայանա Ռուսաստանի խորհրդի և ՆԱՏՕ-ի նիստ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, որը չի գումարվել արդեն երկու տարի:










































