Thursday, 02 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Ի՞նչ ապացուցեց Մխիթարյանը Մոուրինյոյին պատմական հանդիպումից առաջ…

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Սաութհեմփթոնին»: Ժոզե Մոուրինյոյի թիմը յուրօրինակ ցուցանիշ սահմանեց Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ 15 հանդիպում ավարտելով ոչ-ոքի:

Թեև Անգլիայի առաջնության ավարտին դեռևս մեկ տուր կա, այդուհանդերձ, արդեն իսկ պարզ է, որ «Յունայթեդը» կզբաղեցնի 6-րդ հորիզոնականը: Սա չափազանց ցածր արդյունք է հեղինակավոր ակումբի համար: Գոլազուրկ հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ գոհ է իր ֆուտբոլիստների, մասնավորապես՝ կիսապաշտպանների խաղից:

Ի տարբերություն նախորդ հանդիպումների՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ գործեց հիմնականում կիսապաշտպանության աջ եզրում և կենտրոնում: Պոգբայի բացակայության պայմաններում գրոհները զարգանում էին Մխիթարյանի և Մատայի միջոցով: Հերթական անգամ այս ֆուտբոլիստների համագործակցությունը տպավորիչ էր և արդյունավետ: Մոուրինյոյի հրահանգով Մխիթարյանը համեմատաբար ավելի քիչ էր նահանջում և օգնում պաշտպանների: Արդյունքում մեր ֆուտբոլիստը թարմ տեսք ուներ նաև հանդիպման վերջնամասում ու չփոխարինվեց:

Նախորդ մի քանի հանդիպումներում Մխիթարյանը խաղալով ձախ եզրում՝ միաժամանակ կատարում էր հարձակվողի, կիսապաշտպանի և պաշտպանի պարտականություններ, ինչի հետևանքով էլ վատնելով ուժերը՝ հանդիպման վերջնամասում փոխարինվում էր:

«Մեր ֆուտբոլիստներն անհատապես լավ գործեցին: Գոհ եմ բոլոր ֆուտբոլիստների և հատկապես կիսապաշտպանների խաղից: Տղաները ապացուցեցին, որ արժանի են խաղալու «Այաքսի» հետ պատմական հանդիպմանը: Կիրակի Պրեմիեր լիգայի վերջին հանդիպումը կանցկացնենք: Կարծում եմ՝ երկրպագուները ըմբռնումով կմոտենան մեր թիմին, քանզի խաղադաշտում կլինեն մեծ թվով երիտասարդներ: Հուսով եմ՝ երկրպագուներին դուր կգա նոր թիմը, որը ամեն ինչ կանի երեք միավոր վաստակելու համար: Կրկին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին: «Սաութհեմփթոնն» ուժեղ թիմ է, և 0:0 հաշիվը վատ արդյունք չէ»,- հայտարարել է Մոուրինյոն:

Այն, որ կիսապաշտպանները ապացուցեցին, որ բարձրության վրա են և կարող են թիմին օգնել Եվրոպա լիգայի եզրափակչում, կարծում ենք՝ ակնհայտ է: Իսկ թե ինչ ապացուցեց Մխիթարյանը Մոուրինյոյին կարևորագույն հանդիպումից առաջ, կտեսնենք մայիսի 24-ին՝ Ստոկհոլմում:

Որպես նոմինալ կիսապաշտպան «Սաութհեմփթոնի» դեմ Մխիթարյանին խաղացնելով, կարծում ենք, Մուրինյոն մարտավարական փորձարկում իրականացրեց: Հավանական է, որ «Այաքսի» դեմ հենց այս խաղային սխեմայով գործի Հայաստանի ազգային հավաքականի ավագը: Մոուրինյոյի հայտարարությունն էլ վկայում է, որ նա գոհ է մնացել Մխիթարյանի, ինչպես նաև Մատայի և Ֆելաինիի խաղից: Վերջինը «Սաութհեմփթոնի» հետ հանդիպման վերջնամասում վնասվածք ստացավ և հնարավոր է՝ բաց թողնի եզրափակիչ հանդիպումը: Մոուրինյոն մտավախություն է հայտել որ Ֆելաինիի վնասվածքը լուրջ է:

Նկատենք, սակայն, որ հենակետայինի դիրքում Մոուրինյոն տրամադրության տակ ունի Կարիկի և Էրերայի պես փորձառու ֆուտբոլիստների:

«Լրագրողների համար «Այաքսի» հետ հանդիպումից կախված է այս մրցաշրջանում մեր լավ կամ վատ ելույթը: Շատերն արդեն վերնագրեր են մտածել եզրափակչի վերաբերյալ: Ես հասկանում եմ, որ մեկ հանդիպումը կարող է էական նշանակություն ունենալ՝ փոխել վերաբերմունք մեր նկատմամբ, հնարավորություն տալ հանդես գալու չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Սակայն ես այն մասնագետների դասին չեմ պատկանում, ովքեր մտածում են, որ մեկ գոլը, մեկ սեյվը մեկ հանդիպումը կարող են ճակատագրական լինել: Ես գիտեմ, թե ինչպես են աշխատել տղաներն այս մրցաշրջանում: Մենք փայլուն աշխատանք ենք կատարել: Հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ և անցկացրել բազմաթիվ տպավորիչ ու գրավիչ հանդիպումներ: Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով և հույս ունեմ, որ պատմական խաղում նրանք մեծ հաղթանակը վայելելու հնարավորություն կունենան»,- նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում