Եվրահանձնաժողովը հրապարակել Է ավիափոխադրողների նոր ցուցակը, որոնց արգելվում Է թռչել Եվրոպա: Այս տարի դրանում հայտնվել են աշխարհի 16 երկրների 181 ավիաընկերություններ, ինչի մասին հաղորդվում Է Եվրահանձնաժողովի կայքում:
Նորացված ցուցակից բացառվել են Բենինի ևՄոզամբիկի բոլոր փոխադրողները: Ցուցակում տեղ են գտել Աֆղանստանի, Անգոլայի, Կոնգոյի Հանրապետության եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ջիբուտիի, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Գաբոնի, Ինդոնեզիայի, Ղրղզստանի, Լիբերիայի, Լիբիայի, Նեպալի, Սան-Տոմե եւ Պրինսիպիի, Սիեռա-Լեոնեի և Սուդանի գրեթե բոլոր ավիաընկերությունները:
Բացառություն Է արվել միայն առանձին ընկերությունների համար, որոնց թույլ են տվել թռիչքներ իրականացնել միայն որոշակի տեսակի օդանավերով: Օրինակ, ԵՄ չվերթները թույլատրել են Air Koryo-ին (ԿԺԴՀ), Iran Air-ին եւ Afrijet-ին (Գաբոն):
Բացի այդ, թռիչքների արգելքը վերաբերել Է Iran Aseman Airlines-ին, Իրաքի Airways-ին, Med-View Airlines-ին (Նիգերիա) և ՈւՌԳԱ (Ուկրաինա) ավիացիոն ընկերությանը, Blue Wing Airlines-ին (Սուրինամ), Mustique Airways-ին (Սենթ-Վինսենթ և Գրենադիններ) և Air Zimbabwe-ին:








































