Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Վլադիմիր Գասպարյանի նոր փաստաբանը ներկայացել է դատարան. արդեն 8 նախնական դատական նիստ է կայացել

Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ընդդեմ ոստիկանապետի հայցի քննությունը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նախորդ ամիս հայտարարեց, որ այլևս չի ներկայացնի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շահերը դատարանում: Իր հայտարարության մեջ Աթանեսյանը նշել էր. «Վերջին օրերին իմ և Արմեն Սողոմոնյանի նկատմամբ կատարված հանցավոր արարքի հետևանքով առաջացած հանրային հետաքրքրության շրջանակներում, որոշ անձանց կողմից փորձ է կատարվել շահարկել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունը, որի շահերի ներկայացումն եմ իրականացնում մի քաղաքացիական գործի շրջանակներում: Փաստաբանների պալատում առկա բացասական երևույթների դեմ իմ պայքարում, ընթացող քրեական դատավարական գործընթացներում Վ. Գասպարյանի անվան շահարկումը բացառելու համար, իմ և պարոն Վ. Գասպարյանի կողմից փոխադարձ համաձայնություն է ձեռքբերվել իմ կողմից իր շահերի ներկայացուցչությունը այսօրվանից դադարեցնելու մասին: Ցանկանում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը ՀՀ ոստիկանության պետին ցուցաբերված վստահության համար»:

Վլադիմիր Գասպարյանը նոր փաստաբան ունի՝ Հունան Տեր-Վարդանյանը:

Դատարանը նախորդ դատական նիստը նշանակել էր ապացույցներ ներկայացնելու` սահմանված ժամկետ տրամադրելու համար:

Դատական այս նիստը դարձյալ հետաձգվեց մինչև հունիսի 19-ը, քանի որ պատասխանող կողմը հարցեր էր տալիս, որոնք այս դատական նիստի ընթացքում չավարտվեցին:

Սիրանույշ Պապյանի փաստաբան Դավիթ Ասատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ըստ էության որևէ դիրքորոշում չի փոխվել, պատասխանողի ներկայացուցիչը հայցադիմումը չի ընդունում, և որևէ նոր հիմնավորում չկա։ «Ավելին՝ կողմը շարունակում է նույն գործընթացն իրականացնել, այսինքն՝ հիմնվել այն առարկությունների վրա, ինչը դատական նիստի ընթացքում ի սկզբանե ներկայացվել էր»,- ասաց Դավիթ Ասատրյանը:

Փաստաբանի խոսքով՝ արդեն ութ նախնական դատական նիստ է կայացել. «Նախնական դատական նիստերի նմանօրինակ քանակությունը և հետաձգումը իրականում խախտում են ողջամիտ ժամկետում անձի արդար դատաքննության իրավունքը, և անկախ դատարանի կայացրած որոշումից՝ կարող ենք արձանագրել, որ անձի արդար դատաքննության իրավունքը խախտված է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում