Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի անդամները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար զեկույցներ պատրաստելուց ձգտում են որքան հնարավոր է շատ հիշատակել երկրի ղեկավարի անունը, որպեսզի մեծացնեն այն բանի հավանականությունը, որ նա դրանք կկարդա մինչև վերջ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով վարչակազմում աղբյուրներին:
Նրանց վկայությամբ` խորհրդականները նախագահի անունը նշում են «որքան հնարավոր է շատ, քանի որ նա շարունակում է կարդալ, եթե իրեն նշում են տեքստում»: Ընդ որում, պաշտոնյաները նշում են, որ Թրամփը նախապատվություն է տալիս մեկ էջանոց կարճ փաստաթղթերին:
«Նա շինարար է, և նա իր ողջ կյանքը ծախսել է ճարտարապետական աշխատանքների և հատակագծերի վրա»,- հայտնել է ԱԱԾ-ի ներկայացուցիչը`ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ նախագահին «դուր է գալիս պատկերացնել առարկաները»: Նա նաև նշել է, որ երբ Թրամփին զեկուցում են որևէ իրադարձության մասին, նա նախընտրում է նայել այն պետության քարտեզին, որտեղ դա տեղի է ունեցել:








































