Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

«Քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում սեպտեմբերի 13-15 Երևանում գտնվող պատվիրակություններին: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի հետ:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին՝ նախօրեին տեղի ունեցած նախարարական գագաթաժողովում ակտիվ մասնակցության և շահագրգիռ ու սկզբունքային դիրքորոշումների համար:

Ա. Աշոտյանը նշել է, որ ԵՄ աջակցությունը՝ Հայաստանում կրթության բարեփոխումները շարունակելու առումով կարևոր նշանակություն ունի:

«Հայաստանը ԵՄ աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտներում”,- նշել է Ա. Աշոտյանը՝ շեշտելով, որ ԵՄ աջակցությամբ մայրաքաղաք Երևանում և տարբեր մարզերում վերակառուցվել ու վերազինվել են 12 տարածաշրջանային քոլեջներ, իրականացվել են ՄԿՈՒ համակարգում կրթության բովանդակության բարեփոխումներ: Նախարարը հույս է հայտնել, որ բարձրագույն կրթության ոլորտում նույնպես ԵՄ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական՝ «Էրազմուս+» և այլ ծրագրերի շրջանակում:

Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, նշելով, որ ԵՄ-Հայաստան կրթական համագործակցությունը եղել է արդյունավետ, կարծիք է հայտնել, որ քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան. «Կրթական կապերի ամրապնդումն ու զարգացումը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն»,- նշել է Ա. Վասիլիուն՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հայկական կողմը Բոլոնիայի գործընթացում արձանագրած հաջողություններով և փորձով օգտակար կլինի ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ այլ երկրների համար:

Նախարարը շեշտել է, որ որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձած երկիր՝ Հայաստանը պատրաստ է ներկայացնել խորհրդատվություն՝ Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրներին՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանը սկզբունքային է համարում, որպեսզի Եվրոպայի «կրթության քարտեզից» վերացվեն բոլոր “սև բծերը”: Ա. Աշոտյանի խոսքով՝ Եվրոպայի կրթական քարտեզում կան չճանաչված պետություններ, որտեղ ապրող մարդիկ նույնպես ունեն միջազգային կրթական ծրագրերում ներգրավվելու իրավունք:

«Ես համամիտ եմ՝ քաղաքական խնդիրները պետք է պատճառ չդառնան, որպեսզի մարդու կրթության իրավունքը, որն ամենահիմնարար իրավունքներից է, տուժի: Կարծում եմ ՝միջազգային հարթակներում այս հարցը պետք է դառնա հատուկ քննարկման թեմա»,- ընդգծել է Ա. Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ կրթական հետագա համագործակցության, Եվրոպայում գործող սփյուռքի հայկական դպրոցների և բազմաթիվ այլ խնդիրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում